ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

1994-ից հետո առաջին անգամ

1994-ից հետո առաջին անգամ
04.07.2018 | 00:21

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյօֆյան հերթականը գրանցել է նույնքան հերթական անակնկալը: Շվեդիայի ընտրանին կարողացել է ծնկի բերել շվեյցարացիների անհամեմատ հզոր ընտրանուն (1:0) ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: 1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո սա առաջին դեպքն է, որ Շվեդիայի ընտրանուն հաջողվում է ձեռք գցել մեկ քառորդի ուղեգիր:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ